Դավիթ Չալոյանը Աշխարհի գավաթի 1/4 եզրափակչում հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
2-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։
Մրցավարները գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհել են Չալոյանին։