Հանրապետության զգալի մասում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի




Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


Երևան քաղաքում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։


 


Ապրիլի 26-ի ուշ երեկոյան, 27-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։


 


Ապրիլի 28-29-ի առավելապես երեկոյան ժամերին, 30-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։


 


Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:


 


Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։


 


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


 


 


 


Leave a Comment