Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջը և Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարանը կմիավորվեն

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի  ապրիլի 10-ի  համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

ԿԳՄՍՆ-ն նախագծի ընդունմամբ ակնկալում է հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով, որի արդյունքում արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:

ՀՀ կառավարության 10.04.2025 թվականի N 397-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն  ամրացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի Ուսանողական 5 հասցեում գործող ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ չավարտելու և   ուսումնական գործընթացի լիարժեք կազմակերպման ապահովմամբ:

Առաջարկվող փոփոխությունը

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի  ապրիլի 10-ի « Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 397-Ն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով:

Վեցամսյա ժամկետում՝
ա. ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները,
բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

Leave a Comment