Քոչարյանի վերաբերյալ ամենատարածված կեղծիքներից մեկը թերևս «Մեղրու փոխանակումն» է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Դանիելյանը:
«Տարիներ շարունակ կուլտիվացվել է այն պատումը, որ Քոչարյանն ուզում էր Մեղրին փոխանակել Արցախի դիմաց, ինչին, իբր թե, դեմ էր Վազգեն Սարգսյանը և հենց այդ պատճառով էլ նա սպանվեց: Այս թեզը չի դիմանում պրիմիտիվագույն քննադատությանը։ Կա մի պարզ հարց, որին չեն կարողանում հոդաբաշխ պատասխանել այս թեզը տարածողները։ Եթե Վազգենն էր խոչընդոտը, ապա ինչու՞ Մեղրին չփոխանակվեց իր մահվանից հետո: Այսինքն խնդիրը Վազգենը չէր: Իսկ գուցե Մեղրու պլանն առհասարակ կեղծիք է… տեղեկատվական դիվերսիոն գործողություն, թաքցնելու համար իրական պատճառները:
Սովետի փլուզումից սկսած՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Հյուսիասային Կովկասի հանրապետություններում բոլոր քաղաքական պրոցեսների, հեղաշրջումների, սպանությունների և ապսատմբությունների հիմքում եղել է ընդամենը մեկ գործընթաց: Հետևյալ ժամանակագրությունը կարդացողը չի կարող չհասկանալ, որն է դա:
1992 մարտի 2-ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում է, որ Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանի նավթը հարկավոր է տարանցել Թուրքիայի տարածքով: Ադրբեջանի նախագահ Մութալիբովը չի պատասխանում այս կոչին:
1992 մարտի 6-ին պրո-թուրքական «Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի» ուժերը հեռացնում են նախագահ Մութալիբովին: Վերջինս մեկնում է Մոսկվա ու այնտեղ ապրում մինչև կյանքի վերջը:
1992-ի մայիսի 9-ին Արցախի պաշտպանության ուժերը ազատագրում են Շուշին, օրեր անց՝ Լաչինը:
1992-ի հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահ է ընտրվում Աբուլֆազ Էլչիբեյը:
1992-ի հունիսի 12-ին ադրբեջանական զորքերը ռուսական ՎԴՎ-ի 328րդ գնդի աջակցությամբ և Վլադիմիր Շամանովի հրամանատարության տակ գրոհում են հայկական ուժերի ուղղությամբ և գրավում ԼՂԻՄ տարածքի մոտ 40%-ը:
1992-ի օգոստոսին Արցախի նախագահ է դառնում Ռոբերտ Քոչարյանը, ՊԲ հարմանատար է նշանակվում Սամվել Բաբայանը, իսկ ՀՀ Պն է նշանակվում Վազգեն Մանուկյանը: Ռուսական զորքը սկսում է դուրս գալ շփման գծից:
1992-ի սեպտեմբերի 8-ին, ռուսներից արդեն նեղացած Էլչիբեյը, Բաքվում ընդունում է ՄԹ նախկին վարչապետ Մարգարետ Թեչերին և համաձայնագիր է ստորագրում Բրիթիշ Պետրոլիումի հետ:
1993 մարտի 9-ին Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման առաջին համաձայնագիրը ստորագրվում է Անկարայում: Համաձայնագրում նշված էր, որ նավթամուղը պետք է անցնի Վրաստանի ԿԱՄ Հայաստանի տարածքով:
1993-ի հունիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը պետք է լիներ Լոնդոնում: Այցը հայտարարվել էր, պատվիրակությունները կազմ պատրաստ էին: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում պետք է ստորագրվեր «դարի գործարքը», որը թույլ կտար արևմտյան ընկերություններին շահագործել Ադրբեջանի նավթի հանքերը և այն արտահանել ոչ Ռուսաստանի տարածքով: Այս հանդիպումից երկու շաբաթ առաջ, հունիսի 13-ին գնդապետ Սուրհետ Հուսեյնովի միջոցով Հեյդար Ալիևը զինված հեղաշրջում է իրագիրծում և հեռացնում Էլչիբեյին, իսկ Հուսեյնովին նշանակում վարչապետ: Այդ ֆոնին մեր ազատամարտիկները ազատագրում են՝ Քարվաճառը, Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Կուբաթլուն, Հորադիզը, Մինջևանը և Զանգելանը: Այդ ընթացքում ՀՀ ՊՆ է նշանակվում Սերժ Սարգսյանը:
1994-ի մայիսի 5-ին ադրբեջանական բանակի անհաջող հակագրոհներից հետո Բիշկեկում ստորագրվում է հրադադարը: Երկու շաբաթ անց Լոնդոնի ու Անկարայի կողմից սատարվող չեչեն անջատողականները մտնում են Դաղստանի տարածք և զբաղեցնում Բաքվից-Նովոռոսիյսկ տանող նավթամուղի հանգույցը: Այդ նավթամուղն անցնում էր նաև Չեչնիայի տարածքով, սակայն անջատողականները ուզում էին ցույց տալ, որ Չեչնիան շրջանցող նախագիծը Մոսկվայում քննարկելը իմաստ չունի:
1994-ի սեպտեմբերին Ալիևը ստորագրում է «դարի գործարքը»՝ 11 ընկերություններից բաղկացած կոսնորցիումի հետ: ՌԴ կառավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ «չի ճանաչում այդ գործարքը» (մեջբերել եմ բառացի): Օրեր անց վարչապետ Հուսեյնովը նորից է փորձում զինված հեղաշրջում իրականացնել, սակայն տապալվում է և փախչում Մոսկվա: Ռուսաստանը պահանջում է, որ նավթը շարունակի հոսել Բաքվից Նովոռոսիյսկ, իսկ Թուրքիան, հղում անելով Չեչնիայում տիրող իրավիճակին, առաջարկում է նավթը տեղափոխել Ջեյհան Վրաստանի տարածքով:
1994-ի նոյեմբերին Բորիս Ելցինը հրամանագիր է ստորագրում, որի հիման վրա ռուսական զորքերը մտնում են Չեչնիա: Սկսվում է առաջին Չեչենական պատերազմը: Ռուսական բանակի մատակարարումն իր վրա է վերցնում Յուկոս ընկերության սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին (սա հիշեք ապագայի համար):
1995-ի հունիսի 3-ին ՌԴ դաշնային զորքերը Նովոռոսիյսկի նավթամուղը վերցնում են վերահսկողության տակ:
1995-ի հունիսի 13-ին ադրբեջանցիները Մոսկվայում պայմանավորվում են նավթը ուղղել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակով:
1995-ի հունիսի 14-ին Շամիլ Բասաևը մտնում է Բուդյոնովսկ քաղաք և գրավում տեղի հիվանդանոցը, որտեղ պատանդ են պահում 1500 քաղքացի: Բուդյոնովսկը հանդիսանում էր կարևոր հանգույց Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի վրա:
1995-ի հունիսի 17-ին ռուսական հատուկ ջոկատայինները փորձում են գրոհել հիվանդանոցը և տապալվում են: 30 հոգի զոհվում է, 400-ը վիրավորվում: Նույն օրը ՌԴ վարչապետ Չերնոմիրդինը հրահանգում է բանակցություններ սկսել գրոհայինների հետ, որի արդյունքում ռուսական զորքերը դուրս են բերվում Չեչնիայից, իսկ գրոհայինները վերադառնում են Չեչնիա: Ռուսաստանը նորից կորցնում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի վերահսկողությունը:
1996-ի սեպտեմբերի 22-ին Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որի արդյունքները ընդդիմությունը վիճարկում է և փորձում գրոհել Ազգային Ժողովի շենքը: Ցուցարարները ծեծի են ենթարկում ԱԺ նախագահ Արարկցյանին ու փոխանախագահ Սահակյանին: Իշխանություններին հաջողվում է ցրել ցուցարարներին: Տեղի է ունենում Սիրադեղյանի հայտնի կենացը և դրա ձայնագրությունը:
1996-ի նոյեմբերի 4-ին Տեր-Պետրսոյանը հեռացնում է վարչապետ Հրանտ Բագրատյանին և նրա փոխարեն նշանակում Արմեն Սարգսյանին, ով տարիներ անց կդառնա Լոնդոնյան Բրիթիշ Պետրոլիումի ֆունկցիոներ:
1996-ի դեկտեմբերի 9-ին Լիսաբոնում տեղի է ունենում ԵԱՀԿ գագաթաժողովը, բոլոր մասնակից երկրները համաձայնեցնում են ավարտական հռչակագրի տեքստը, բոլորը բացի Հայաստանից: Նախագահ Տեր-Պետրոսյանը դիմում է աննախադեպ քայլի և վետո է կիրառում ավարտական փաստաթղթի վրա, որում ընդգրկված էին արևմուտքի կողմից առաջ տարվող ոչ հայանպաստ ձևակերպումներ: Մեր դիվանագետների հավաստմամբ բանը հասնում է հայ և ադրբեջանցի պատվիրակությունների քաշքուկի:
1997-ի մարտին 7-ին վարչապետ Արմեն Սարգսյանը ասում է, որ մեկնում է արտերկիր բուժման նպատակով և այլևս չի վերադառնում (մինչև 2018-ի ապրիլ, սրա մասին դեռ կխոսենք առանձին):
1997-ի մարտի 20-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանը:
1997-ի սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայկական կողմին է ներկայացնում հակամարտության լուծման այսպես կոչված «փուլային» տարբերակը: Ռուսաստանի դրդմամբ Տեր-Պետրոսյանը այն ստիպված ընդունում է:
1997-ի նոյեմբերի 12-ին Հեյդար Ալիևը հանդիսավոր բացում է «Չիրագ-1» նավթահորի փականը, որից ադրբեջանական նավթը ուղղվում է Նովոռոսիյսկ:
1997-ի նոյեմբերի 23-ին Սաուդիան Արաբիան հայտարարում է նավթի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացման իր որոշման մասին, ինչը կտրուկ փլուզում է նավթի գները:
1997-ի դեկտեմբերի 21-ին Սաուդյան ահաբեկիչներ Խատաբի ու Աբու Բաքրի գլխավորությամբ չեչենները հարձակվում են Դաղստանի Բույնակսկ քաղաքում գնտվող ՌԴ դաշնային ուժերի 136րդ մոտոհրաձգային ավանի վրա:
1998-ի հունվարի 23-ին «իխշանության ձեզ հայտնի մարմինների կողմից» Տեր-Պետրոսյանին ներկայացվում է հրաժարականի պահանջ:
1998-ի փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը այցելում է ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի կեցավայր և հետը խաղում 7 պարտիա շախմատ: Վերջում նա խնդրում է Սարգսյանին միջնորդել, որպեսզի իրեն թույլ տան պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը: Սարգսյանը պնդում է, որ իր խնդրանքը իրականանալի չէ: Նրանք իրար հրաժեշտ են տալիս:
1998-ի փետրվարի 10-ին Թբիլիսիում պիտի կայանար վերոհիշյալ արևմտյան կոնսորցիումի նիստը, որտեղ պետք է քննարկեին Բաքու-Սուպսա (Վրաստան, Փոթիի տարածքում) նավթամուղի շահագործումը: Սրանից երկու օր առաջ, փետրվարի 8-ին ականանետից կրակում են նախագահ Շևարդնաձեի մեքենայի վրա: Շևարդնաձեն ողջ է մնում: Նիստը տեղի է ունենում:
1998-ի ապրիլի 9-ին ՀՀ նախագահ է դառնում Ռոբերտ Քոչարյանը: Նույն օրը վարչապետ է նշանակվում Արմեն Դարբինյանը:
1998 օգոստոսի 6-ին իր աշխատատեղում սպանվում է ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Երեք ամիս անց սպանվում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռոխոռունին, ևս 3 ամիս անց սպանվում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը:
1998-ի հոկտեմբերի 20-ին հատուկ ջոկատայինների գնդապետ Ակակիա Էլիավան ապստամբություն է բարձրացնում և տանկերով փակում Փոթիի ճանապարհը՝ պահանջելով Շևարդնաձեի հրաժարականը: Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ռևազ Ադամիան հայտարարում է, որ ապստամբության ետևում ՌԴ իշխանություններն են: Վրաստանի իշխանություններին հաջողվում է մարել ապստամբությունը:
1999 մարտի 30-ին Վազգեն Սարգսյանի ՀՀԿ-ն դաշինք է կնքում Քոչարյանի մրցակից Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ:
1999-ի ապրիլի 25-ին Քոչարյանն ու Ալիևը ունենում են առաջին երկկողմ հանդիպումը նախագահների կարգավիճակում։ Այն տեղի է ունենում Վաշինգտոնում:
1999-ի մայիսի 30-ին տեղի են ունենում ԱԺ ընտրություններ, որտեղ հաղթող է դուրս գալիս Վազգեն Սարգսյանի դաշինքը:
1999-ի հունիսի 11-ին Վազգեն Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ:
1999-ի հուլիսի 16-ին Հեյդար Ալիևվն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպում են Ժնևում և առանձնազրույց ունենում:
1999-ի օգոստոսի 7-ին չեչենները նորից հարձակվում են Դաղստանի վրա, որի արդյունքում սկսվում է երկրորդ չեչենական պատերազմը:
1999-ի օգոստոսի 18-ին Հեյդար Ալիևին Բաքվում այցելում է ԱՄՆ էներգետիկայի նախարար Բիլլ Ռիչարդսոնը: Պաշտոնապես արձանագրվում է, որ կողմերը քննարկել են Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի իրագործման խնդիրները:
1999-ի օգոստոսի 23-ին Հեյդար Ալիևը նորից հանդիպում է Քոչարյանին Ժնևում ու առանձնազրույց ունենում:
1999-ի սեպտեմբերի 11-ին Հեյդար Ալիևը հանդիպում է Քոչարյանին Յալթայում ու առանձնազրույց ունենում:
1999 սեպտեմբերի 29-ին Վազգեն Սարգսյանը ԱՄՆ-ում հանդիպում է ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ, որտեղ քննարկվում է Արցախյան կարգավորման հարցը: Վազգեն Սարգսյանը հրաժարվում է քննարկել կարգավորումը տարածքային զիջումների համատեքստում, առաջարկելով քննարկել ապաշրջափակման հեռանկարը, առանց տարածքային զիջումների: Նա նշում է, որ նույնիսկ եթե հայերը զիջեն տարածքները, հայկական բանակը միևնույն է ունի հրթիռներ, որոնք կարող են խոցել ապագա նավթամուղը: Հետևաբար տարածքների զիջումը չի կարող նավթամուղի անվտանգությունը բարձրացնել:
1999-ի հոկտեմբեր 11-ին տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հայտնի հանդիպումն ու առանձնազրույցը Ալիևի հետ Սադարակում:
1999-ի հոկտեմբեր 27-ին Վազգեն Սարգսյանը սպանվում է:
1999-ի հոկտեմբերի 29-ին Անկարայում Բիլ Ռիչարդսոնի ներկայությամբ Հեյդար Ալիևը, Էդուրդ Շևարդնաձեն, Նորսուլթան Նազարբաևը, Իսլամ Կարիմովը և Սուլեյման Դեմիրելը ստորագրում են Բաքու-Թբիլիս-Ջեյհանի համաձայնագիրը:
1999-ի նոյեմբերի 18-ին Ստամբուլում ստորագրվում է եռակողմ համաձայնագիրը Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:
1999-ի նոյեմբերի 19-ին Բիլ Քլինթոնը հանդիպում է Ռոբերտ Քոչարյանին և ըստ պաշտոնական հաղորդագրության արտահայտում իր «հիացմունքը Քոչարյանի վարքագծով՝ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում» (խոսքը հոկտեմբերի 27-ի մասին է): Նույն օրը նա հանդիպել է Հեյդար Ալիևին և «ընդգծել է ԱՄՆ դերը Ադրբեջանի նավթա արտահանման ուղղիների դիվերսիֆիկացման գործում», իսկ Ալիևը շեշտել է, որ «ամեն ինչ պատրատս է նավթամուղը կառուցելու համար»: Ալիևն ու Քոչարյանը այլևս առանձնազրույց ունենալու կարիք չունեն: Հաջորդ երկու տարիների ընթացքում Ալիևն ու Քոչարյանը առհասարակ չեն հանդիպում:
2002-ի օգոստոսի 1-ին Լոնդոնում գրանցվում է Բաքու-Թբիլիս-Ջեյհան ընկերությունը:
2002-ի սեպտեմբերի 18-ին սկսվում է նավթամուղի շինարարությունը: Նավթամուղի Ադրբեջանական հատվածի շինարարությունը հատկացվում է Հունական «CCC» ընկերությանը: Ամիսներ անց այդ ընկերության բոլոր առանցքային ֆինանսական վերահսկողության պաշտոններում հայտնվում են հայազգի անձինք: Իսկ հիշյալ ընկերության տնօրենների խորհուրդի անդամ Գևորգ Թորոյանը նշանակվում է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ գծով տնօրեն:
2005-ին նավթամուղը կառուցվում է: Դրան զուգահեռ դադարեցվում է չեչեն անջատողականների ֆինանսավորումը, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին լիարժեք վերահսկողության տակ վերցնել սեփական տարածքը, որով անցնող Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը սակայն այլևս մրցակից չէ Բաքու-Թբիլիս-Ջեյհանին:
Նենց որ էդ Մեղրիի մասին հիմար մուտիլովկան, որ տարիներ շարունակ փորձում եք մեզ հրամցնել, կոխեք ո.ներդ: Մեղրիի թեման միշտ եղել ա օդ, զուտ տեղեկատվական դիվերսիա, ուշադրության շեղում: Վազգենին Մեղրիի պատճառով չեն սպանել: Նա ուղղակի չուներ այն «ճկունությունը», որ ուներ Քոչարյանը, «չֆայմեց», որ կռիվ տալու փոխարեն, կարելի էր պարզապես փայ մտնել:
Իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում հունական «CCC» ընկերությունը և Քոչարյանի այլ «արկածների» մասին ես ձեզ դեռ կպատմեմ…»: