ԱՄՆ-ում Կառլ III թագավորի այցի կապակցությամբ պատահաբար Ավստրալիայի դրոշներ են կախել

Կոլումբիայի շրջանի իշխանությունները Սպիտակ տան մոտակայքում սխալմամբ մի քանի ավստրալական դրոշ են տեղադրել բրիտանականի փոխարեն՝ Կառլ III թագավորի ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին, հայտնել է Reuters-ին շրջանի տրանսպորտի դեպարտամենտի ներկայացուցիչը։

Բրիտանական միապետին ողջունելու համար նախատեսված ավելի քան 230 դրոշների մեջ կարճ ժամանակով հայտնվել են Ավստրալիայի 15 դրոշներ։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ դրանք հասցրել են օպերատիվ կերպով փոխարինել Մեծ Բրիտանիայի դրոշներով։

Կառլ թագավորի այցը Վաշինգտոն նախատեսված է ապրիլի 27-ին։ Այն նվիրված է բրիտանական տիրապետությունից ԱՄՆ Անկախության հռչակագրի 250-ամյակին և համարվում է միապետի ամենաաղմկահարույց արտասահմանյան ուղևորությունը։

Reuters-ի հաղորդմամբ՝ այցի նպատակն է վերականգնել երկու դաշնակիցների միջև «հատուկ հարաբերությունները», որոնք Իրանի հետ պատերազմի պատճառով հասել են վերջին 70 տարվա ամենացածր կետին։

Նշվում է, որ սա 2007 թվականից ի վեր իշխող միապետի առաջին այցն է ԱՄՆ, որն իրականացվում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային գործարքի շուրջ բանակցությունների փակուղային վիճակը հաղթահարելու «հմայքի արշավի» շրջանակներում։

Leave a Comment