Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ալիևի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունենում Գաբալա քաղաքում։
Զելենսկին գրել է, որ «կարևոր բանակցություններ» է վարել Ալիևի հետ։
«Փոխադարձ հարգանք և համագործակցություն, որը կամրապնդի մեր երկու ազգերին», – հավելել է Ուկրաինայի նախագահը: