«Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գիտակցված ընտրության արդյունք է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գիտակցված ընտրության արդյունք է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Ապրիլի 25-ը՝ Քաղաքացու օրը, կարևոր հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու քաղաքացու դերն ու պատասխանատվությունը մեր երկրի ներկայի և ապագայի կերտման գործում։

Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գիտակցված ընտրության արդյունք է՝ սկսած առօրյա վարքագծից մինչև բնական ռեսուրսների խնայող ու պատասխանատու օգտագործում։ Մաքուր և առողջ միջավայր ունենալը մեր համատեղ ջանքերի արդյունքն է, որը պահանջում է հետևողականություն, հոգատարություն և պատասխանատվություն։

Եկե՛ք միասին պահպանենք և զարգացնենք մեր բնական ժառանգությունը՝ ապահովելով կայուն և անվտանգ միջավայր այսօրվա և գալիք սերունդների համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment