«Իմ մասնիկը». Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցին խոսել է հայկական արմատների մասին

Ամերիկահայ գործարար Քիմ Քարդաշյանը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով իր հայկական արմատների կարևորությունը և կոչ անելով պաշտպանել աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանություններից տուժածներին։

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին։ Իմ հայկական ինքնությունը շատ հարցերով ձևավորել է իմ աշխարհայացքը։ Այն իմ էության և դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաիմաստալից փորձառություններից մեկն էր, որը խորացրեց կապը իմ արմատների հետ, որոնք ես կրում եմ»,- գրել է նա Ինստագրամում։

Քարդաշյանը հավելել է, որ աղոթում է հայ համայնքի և աշխարհի տարբեր ծայրերում տառապող բոլոր մարդկանց համար՝ «որ նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը անտեսված չլինի»։

2019 թվականի հոկտեմբերի 8-ին Քարդաշյանը Հայաստանում մկրտել էր իր երեխաներին՝ Սեյնթին, Չիկագոյին և Փսալմին ու Ուեսթին։ Արարողության համար նա ընտրել էր Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը՝ Վաղարշապատ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքը։

Leave a Comment