ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի. կան զոհեր


Միջազգային


ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութեր տեղափոխելու համար օգտագործվող նավին։

ԱՄՆ Հարավային հրամանատարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

Տեղեկատվության համաձայն, հարձակման ժամանակ սպանվել են երկու թմրանյութերի առևտրով զբաղվող մարդ:

«Գեներալ Ֆրենսիս Դոնովանի հրահանգով հարված է հասցվել  նավին: Հետախուզությունը հաստատել է, որ նավը հետևում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներին Արևելյան Խաղաղ օվկիանոսում և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է հայտարարության մեջ։


Leave a Comment