ԱՄՆ Դեսպանատունն անդրադարձել է Փաշինյան֊Թրամփ հելախոսազրույցի մասին լուրերին

Ցոցիալական ցանցերում վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ ապրիլի 23֊ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։

Անդրադառնալով լուրերի ԱՄՆ դեսպանատնից նշում են, ֊«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագրվել է նախագահ Թրամփին։

Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել։ Մենք դատապարտում ենք հանրությանը մոլորեցնելու և ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ամուր և զարգացող գործընկերությունը խաթարելու անպատասխանատու ջանքերը» ։

Leave a Comment