Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև Պակիստանում հանդիպում նախատեսված չէ․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Պակիստանում Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպում՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի հնարավոր լուծման վերաբերյալ, նախատեսված չէ։

Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, պնդել էր, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ երկուշաբթի՝ ապրիլի 27-ին։

X-ում գրառման մեջ Բաղային ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ։

«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ որպես նրանց միջնորդական ջանքերի և ծառայությունների մաս՝ Ամերիկայի կողմից պարտադրված ագրեսիվ պատերազմը դադարեցնելու և մեր տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար: Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում նախատեսված չէ: Իրանի մեկնաբանությունները կփոխանցվեն Պակիստանին», – գրել է Բաղային:

Leave a Comment