Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներով ոգեկոչեցինք Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»։