Դոնբասի հարցում կա մի կոնկրետ լուծում, որը կբավարարի մեզ, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բուդանովը։
Նա նշել է, որ Ուկրաինայում ոչ ոք չի համաձայնի «ուկրաինական տարածքի նույնիսկ մեկ միլիմետրի» կորուստին։
Նրա խոսքով՝ կարմիր գիծը պարզ է և բոլորի համար հստակ։
«Առաջինը՝ մենք ոչինչ չենք զիջում։ Դա տեղի չի ունենա։ Անկախ նրանից, թե ով ինչ կփորձի։ Դոնբասի հարցում մենք գիտենք մի կոնկրետ լուծում, որը նախևառաջ կբավարարի մեզ։ Եվ այստեղ ոչ ոք իրավունք չունի հող վաճառել»,-նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: