Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանը մտադիր է առաջարկ անել՝ ի պատասխան ԱՄՆ պահանջների։

«Նրանք առաջարկ են անում, իսկ մենք կտեսնենք», – ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները շաբաթ օրը կմեկնեն Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար։

Leave a Comment