Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվեցին 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին:


«Ես հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:


Ինձ համար պատիվ էր գլխավորել Կոնգրեսի պատվիրակությունը, որն այցելեց Ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ)՝ հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին:

Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի նման սարսափը երբեք չկրկնվի»,- նշել է Փելոսին:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment