Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում «193-ը 193-ի դիմաց» ձևաչափով, հաղորդել է ՌԴ ՊՆ-ն։
Նախորդ փոխանակումը, որը համընկնում էր Զատկի տոնի հետ, տեղի էր ունեցել ապրիլի 11-ին․ այդ ժամանակ Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել էին յուրաքանչյուր կողմից 175 գերի զինծառայող։
Մարտի սկզբին Մոսկվան և Կիևը ևս իրականացրել էին ռազմագերիների փոխանակում «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով։ Այն անցկացվել էր երկու փուլով․ մարտի 5-ին փոխանակվել էին 200-ական մարդ, իսկ մարտի 6-ին ազատ էին արձակվել ևս 300-ական գերիներ յուրաքանչյուր կողմից։
