Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Past.am-ը տեղեկացավ, որ մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը։

Ըստ տարածված տեղեկությունների՝ վերջին շրջանում նա ունեցել է առողջական խնդիրներ, որոնք էլ, նախնական տվյալներով, դարձել են մահվան պատճառը։

Հաղորդվում է, որ Աննա Աբաջյանը 52 տարեկան էր։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանը նահատակվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում՝ ցուցաբերելով բացառիկ խիզախություն և արժանանալով Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը։ Նրա անունը դարձել է անձնազոհության և հայրենասիրության խորհրդանիշ։

Աբաջյանների ընտանիքը երկար տարիներ եղել է հանրային ուշադրության կենտրոնում՝ կապված հերոսի հիշատակի պահպանման և նրա սխրանքի արժևորման հետ։







Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment