Որքա՞ն է բենզինի միջին գինը Հայաստանում՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Ապրիլի 20-ի դրությամբ բենզինի համաշխարհային միջին գինը կազմում է 1.49 ԱՄՆ դոլար մեկ լիտրի համար։ Այս մասին հայտնում է Global Petrol Prices-ը։

Սակայն գները զգալիորեն տարբերվում են՝ կախված երկրից։


Որպես կանոն, ավելի հարուստ երկրներում բենզինը թանկ է, մինչդեռ ավելի աղքատ երկրներում և նավթ արդյունահանող ու արտահանող պետություններում գները զգալիորեն ավելի ցածր են։



Նշանավոր բացառություն է ԱՄՆ-ը՝ տնտեսական զարգացած երկիր, որտեղ, այնուամենայնիվ, բենզինի գները համեմատաբար ցածր են։ Երկրների միջև գների տարբերությունները հիմնականում պայմանավորված են բենզինի նկատմամբ կիրառվող հարկերով և պետական սուբսիդիաներով։

Հայաստանում մեկ լիտր բենզինի միջին գինը կազմում է 1.476 դոլար, Վրաստանում՝ 1.324 դոլար, Ադրբեջանում՝ 0.676 դոլար, Թուրքիայում՝ 1.397 դոլար, իսկ Ռուսաստանում՝ 0.813 դոլար։

Ամենաէժան բենզինը վաճառվում է Լիբիայում (0.024 դոլար), Իրանում (0.029 դոլար) և Վենեսուելայում (0.035 դոլար), իսկ ամենաթանկը՝ Հոնկոնգում (4.136 դոլար մեկ լիտրի համար)։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment