Պենտագոնի մոտակայքում ավտոբուսների բախման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

Պենտագոնի մոտակայքում ավտոբուսների բախման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

Երկու ավտոբուս բախվել է Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում գտնվող Պենտագոնի շենքի մոտ, որի հետևանքով վիրավորվել է 23 մարդ, հաղորդում է Fox News-ը։

«Երկու ավտոբուսների բախման հետևանքով վիրավորվել է 23 ուղևոր, այդ թվում՝ Պատերազմի նախարարության առնվազն 10 աշխատակից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ նշվում է, որ 18 մարդ հոսպիտալացվել է, 5-ը բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում։

Պենտագոնի ոստիկանությունը հաստատել է միջադեպը և հայտարարել ռազմական շենքի մոտ գտնվող տրանսպորտային տերմինալի և մետրոյի կայարանի լիակատար փակման մասին։ Վթարի պատճառը չի նշվում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment