Ծանրամարտի ԵԱ․ Արա Աղանյանը փոխչեմպիոն է – armeniatoday.am

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։

94 կգ քաշային Աղանյանն արծաթե մեդալակիր է դարձել՝  երկամարտում գրանցելով 381 կգ (175+ 206 կգ) արդյունք:

Պոկում վարժությունում նա հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում է պահել 206 կգ-ն:

Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Արդյունքում, պոկում վարժությունը նա ավարտել է երրորդ տեղում: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:

Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը։

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։

Leave a Comment