Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին․ ժամեր անց հեռացվել է գրառումը




azatutyun.am Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:


 


Ժամեր անց և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ: Այս պահին թանգարան-ինստիտուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին:


 


Ինչպես վերջին տարիներին, այս անգամ էլ վեհափառը հուշահամալիր էր այցելել իշխանություններից առանձին: Վարչապետն արդեն մեկ տարի է՝ պահանջում է նրա հրաժարականը:


 


Ավելի վաղ Վարչապետ Փաշինյանը հաստատել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։


 


 


Leave a Comment