Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով։
Վերադարձվածների թվում են Ուկրաինայի Զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Պետական սահմանապահ ծառայության, Ազգային ոստիկանության և Պետական հատուկ տրանսպորտային ծառայության անձնակազմը, ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նախագահը հավելել է, որ Ուկրաինա վերադարձվածների թվում կան անձինք, որոնց դեմ ՌԴ իշխանությունները քրեական գործեր են հարուցել, ինչպես նաև վիրավոր զինվորներ։