Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան, Օման և Պակիստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 24-ին կսկսի այցերի շարք դեպի Պակիստան, Օման և Ռուսաստան, հաղորդում է իրանական IRNA պետական ​​լրատվական գործակալությունը։

«Աբբաս Արաղչին ուրբաթ երեկոյան կմեկնի Իսլամաբադ, Մասկատ և Մոսկվա», – ասվում է հայտարարության մեջ։

Իր այցերի ընթացքում նախարարը երկկողմ խորհրդակցություններ կանցկացնի և կքննարկի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։

Leave a Comment