PressMedia.am | Առեղծվածային մահվան դեպք Ծաղկաձորում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ ապրիլի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։ Past.am-ը տեղեկացավ, որ ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը և պարեկային ծառայության աշխատակիցները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը․ հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահներին հաջողվել է պարզել մահացածի ինքնությունը․ նա Վայոց ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Աշոտ Խ․-ն է։

Դեպքի հանգամանքները դեռևս ամբողջությամբ չեն պարզվել։ Past.am-ի տեղեկություններով, քննությունը փորձում է հասկանալ՝ տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն։

Leave a Comment