
azatutyun.am Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի սկանդալային հեռացումը կասկածի տակ է դրել գիտական այս հաստատության միջազգային ծրագրերը, վտանգված են պլանավորված գիտաժողովները՝ աշխարհում հայտնի ցեղասպանագետների մասնակցությամբ։
Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը շեշտում է՝ խնդիրն այստեղ անձի՝ նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հարցը չէ, այլ այն, որ նրան ստիպեցին գործից հեռանալ միայն այն բանի համար, որ նա Արցախի վերաբերյալ գրքեր էր նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։
«Այսօր եթե ուզենք միջազգային գիտաժողով կազմակերպել Արցախի էթնիկ զրկման առնչությամբ, ակադեմական ուսումնասիրություն, ոչ թե քաղաքական, արդյո՞ք թույլատրություն պիտի տրվի՝ այս գիտաժողովը ցեղասպանության թանգարանի ներսում կազմակերպել։ Այսպիսի հարցեր ունենք մենք», – ասաց նա:
Վենս ամուսիններին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը Հայաստանի վարչապետը սադրիչ քայլ էր որակել, նրա ցուցումով էլ Գզոյանը հեռացավ աշխատանքից։