Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիը հայտնել է, որ առաջիկայում կայցելի Իսլամաբադ, Մասկատ և Մոսկվա։
Նախարարի խոսքով՝ այցերի հիմնական նպատակը գործընկեր երկրների հետ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ գործողությունների առավել սերտ համակարգումն է, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունների անցկացումը։ Նա ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունները Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։