Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Աբգար Պողոսյանը։
Նա տեղեկացրեց, որ դիmելու են վերաքննիչ դատարան՝ կալանքը չեղարկելու միջնորդությամբ։
Ալեքսանյանի գործով դատարանը մարտի վերջ կայացրել էր մեղադրական վերդիկտ, ըստ որի պետական դավաճանության մեղադրանքը փոխարինվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական դատարանը (դատավոր՝ Անի Դանիելյան) մարտի 27-ին արդարացրել էր պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին։
Մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել։ Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել էին Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ ԱԱԾ-ն նաև խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում։ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։
