ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը պաշտոնանկ է արվել Իրանի շրջափակման ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը պաշտոնանկ է արվել Իրանի շրջափակման ֆոնին

Իրանի դեմ իրականացվող ծովային շրջափակման թեժ փուլում Թրամփի վարչակազմը պաշտոնից հեռացրել է ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) քարտուղար Ջոն Ֆելանին։ Հեռացման մասին հայտնի է դարձել ապրիլի 22-ին, սակայն Պենտագոնը պաշտոնական պատճառներ չի նշել։ Ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալ Հունգ Կաոն։

Ըստ «The New York Times»-ի՝ Ֆելանի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ու նրա տեղակալ Սթիվեն Ֆայնբերգի միջև ամիսներ շարունակ լարվածություն է եղել։ Հակասությունները հիմնականում վերաբերել են նավաշինության ոլորտում իրականացվող նոր նախաձեռնություններին։ 

Հատկանշական է, որ Ֆելանը նախկինում վայելում էր նախագահ Թրամփի վստահությունը, հատկապես «Թրամփ» անվանումը կրող նոր գծանավերի կառուցման նախագծի հարցում։

Սա Թրամփի վարչակազմում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների շարքի հերթական քայլն է։ Վերջին շրջանում իրենց պաշտոններից զրկվել են ավելի քան 10 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ցամաքային զորքերի շտաբի պետը, ՌԾՈւ շտաբի պետը և ռազմական հետախուզության ղեկավարը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment