Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր. արձակագիր Գրիշ Սարդարյան։ Թեման. Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 23-ին։ Այն սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ ընթերցանությունը, հրատարակչական գործը և հեղինակային իրավունքների պաշտպանությունը խրախուսելու համար։
Օրվա նպատակը՝ գրքերի միջոցով գիտելիքի տարածում, գրական ժառանգության հանրահռչակում և հեղինակների իրավունքների պաշտպանություն։
Ինչպես միշտ, կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: