Պապիկյանը հանդիպել է Կոբախիձեի հետ

Պապիկյանը հանդիպել է Կոբախիձեի հետ

Ապրիլի 23-ին Թբիլիսիում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

«Վարչապետ Կոբախիձեին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:

Ներկայացրել եմ փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment