Կառավարությունն արցախցիներին ազատեց 27 տարեկանից հետո զինծառայության պարտավորությունից

Արցախից բռնի տեղահանվածները 2020 և 2023 թվականների պատերազմների հետևանքով օրենքով պարտավորված չեն լինի ծառայել բանակում կամ գումար վճարել պետությանը, եթե Հայաստանի քաղաքացիություն են ստացել զինվորական տարիքը լրանալուց հետո։ Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 23-ի նիստում՝ հաշվի առնելով պատերազմների հետևանքով տեղահանվածների հայտնվելը ծանր վիճակում։

Ընդհանուր կարգի համաձայն՝ 27 տարին լրացած և նոր քաղաքացիություն ստացած տղամարդիկ պետք է կամ մեկ տարի ծառայեն, կամ վճարեն 2,5 մլն դրամ։ Նույնը վերաբերում է նաև նախկինում ծառայությունից խուսափած անձանց, որոնք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ փոխհատուցում վճարելով կամ ծառայելով։

Սակայն այս պահանջները չեն տարածվի բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեցող անձանց վրա։

2024-ի հունվարիին ԱԺ-ն ընդունել էր գումարի դիմաց 27 տարին լրացածներին ծառայությունից և պատժից ազատելու նախագիծը։ Օրենքով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում անցնել պարտադիր զինծառայության։ Նրանց հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով՝ վճարելով 2,5 մլն դրամ։ 6 ամիս ժամկետով ծառայելու ցանկության դեպքում կարող են վճարել 5 մլն դրամ, 1 ամիս ժամկետով՝ 10 մլն դրամ, կարող են վճարել 15 մլն դրամ վճարել ու ընդհանրապես չծառայել։

Leave a Comment