Եթե «կրիվետկա-փարթի» անեինք, կհասկանայի. Նիկոլ Փաշինյան

Եթե «կրիվետկա-փարթի» անեինք, կհասկանայի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Քաղաքացու օրվա առթիվ մայրաքաղաքի կենտրոնում կայանալիք միջոցառումներին։

«Քաղաքացու օրը քաղաքացիները կարող են փողոցում էլ խորոված անել, դրանում բացարձակապես խնդիր չեմ տեսնում, և դա մեր կենցաղի անբաժանելի մասն է, և փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է»,- ասել է նա։ 

«Եթե «կրիվետկա-փարթի» անեինք, կհասկանայի, կասեի՝ բա մեր երկրի ինքնությունը, ավանդույթները։ Այսինքն՝ ի՞նչ է այդտեղ պրոբլեմ»,- ասել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե՝ խնդիրը վարչապետի ներկայությունն է այդ միջոցառմանը, Փաշինյանն արձագանքել է. «Ես ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում, վաղուց ժամանակն է, որ իմ ներկայությանը սովորած լինեիք»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment