Դատարանը մեղավոր է ճանաչել երեխային բռնության ենթարկած դաստիարակին

Դատարանը մեղավոր է ճանաչել երեխային բռնության ենթարկած դաստիարակին

23 ապրիլի 2026 – 11:48 AMT

PanARMENIAN.Net – Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել թիվ 94 մանկապարտեզի նախկին դաստիարակ Թամարա Գյուրջյանին՝ հրապարակելով մեղադրական վերդիկտ, հայտնում է Aravot.am-ը:

Թամարա Գյուրջյանի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է 3 տարվա ազատազրկում, իսկ որպես լրացուցիչ պատիժ Գյուրջյանը 3 տարով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Դաստիարակ Թամարա Գյուրջյանը մեղադրվում էր նրա համար, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից հանդիսանալով Երևան քաղաքի, թիվ 94 մսուր- մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ավազ խմբի դաստիարակ, մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության:

Leave a Comment