12:00 Լուրերը մեկ տողով. Նոր ավիաուղիների բացում, ընտրական գործընթացներ, Արքայազն Հարիի այցը Կիև

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·Բնակարանային աջակցության փոփոխություններ. Տեղահանվածների համար գործող ծրագիրը դառնում է ավելի ճկուն՝ թույլ տալով միավորել հավաստագրերը և միջոցներն ուղղել նաև տների վերակառուցմանը:

·Նոր ավիաուղիների բացում. Կառավարությունը հայտարարել է Երևանից դեպի նոր ուղղություններ կանոնավոր չվերթների մեկնարկի մասին:

·Ընտրական գործընթացներ. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտը, իսկ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է տնտեսական բարեփոխումների իր ծրագրի մասին:

·Արքայազն Հարիի այցը Կիև. Բրիտանական արքայական ընտանիքի անդամը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա՝ մասնակցելու անվտանգության համաժողովին և աջակցություն հայտնելու ժողովրդին:

·Իսրայելի ռազմական գնումները. Իսրայելի պաշտպանության նախարարությունը 200 միլիոն դոլարի ավիացիոն զինամթերք է պատվիրել՝ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար:

·Գնացքների բախում Դանիայում. Երկու գնացքների վթարի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ, որոշների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Leave a Comment