Թրամփը պնդում է, որ կանխել է ութ կանանց մահապատիժն Իրանում

Իրանը մահապատժի չի ենթարկի ութ կանանց, որոնք մասնակցել են անցյալ ձմռանը Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բողոքի ցույցերին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«Հիանալի նորություն է։ Ինձ տեղեկացրին, որ ութ կին ցուցարարներն այլևս մահապատժվի  չեն ենթարկվի», – գրել է նա։

Թրամփի խոսքով՝ չորս կին անմիջապես ազատ կարձակվի, իսկ մյուս չորսը կդատապարտվի մեկամսյա ազատազրկման։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին իրենց որոշման և իր խնդրանքին ուշադրություն դարձնելու համար։

«The Hill»-ը, հղում անելով մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, հաղորդում է, որ կանայք մեղադրվել են բողոքի ակցիաների ժամանակ վիրավոր ցուցարարներին օգնելու և առարկաներ նետելու մեջ: Հրատարակությունը նշում է, որ ներման մասին լուրը տարածվել է շարունակվող հրադադարի և ԱՄՆ-ի ու Իրանի միջև հնարավոր նոր բանակցությունների քննարկումների ֆոնին:

Leave a Comment