Յամալը լուրջ վնասվածք է ստացել

Յամալը լուրջ վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» երիտասարդ վինգեր Լամին Յամալը վնասվածք է ստացել Լա Լիգաի շրջանակում Սելտա Վիգոի դեմ խաղում։

18-ամյա վինգերը առաջին խաղակեսում վաստակել և իրացրել է 11-մետրանոց հարված, սակայն հետո ցույց է տվել, որ փոխարինման կարիք ունի և ընկել է խաղադաշտում։ Նախնական տեղեկություններով՝ նա կարող է վնասած լինել ազդրի հետևի մկանը հենց այդ դրվագում։

Հանդիպումից հետո Mundo Deportivoն հայտնել է, որ նախնական հետազոտությունները մատնանշում են ազդրի հետին մկանախմբի պատռվածք։

Եթե վնասվածքը հաստատվի, Յամալը կբացակայի մրցաշրջանի մնացած հատվածից, և նրա մասնակցությունը առաջիկա աշխարհի առաջնությանը կարող է հարցականի տակ դրվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment