Հայաստանից ԵՄ ուղևորահոսքերն աճել են․վարչապետ

Հայաստանից ԵՄ ուղևորահոսքերն աճել են․վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են։

«Սա նշանակում է, որ դեպի ԵՄ մենք պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները և ոչ միայն դեպի ԵՄ։ Բայց այն փաստը, որ ԵՄ-ի հետ մեր ավիաընկերությունները լիարժեք այդ շուկաից որոշակի սահամանափակումներ ունեն կրկին ստանդարտի չներդնելու պատճառով»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ հարցը դրվել է դեռևս 2018 թվականից հետո, բայց ինչպես մյուս դեպքերը, նշվում է, որ լավ որոշակի ժամանակ է պետք, որ ոլորտը պատրաստվի․ «Հետո էլի մի քիչ էլ ժամանակ տանք, ինչը պատահում է բոլոր դեպքերում։ Մի օր գալիս ենք ասում՝ ինչի այսպես եղավ։ Պետք է սահմանենք ստանդարտ և դա պետք է լինի հստակ և սկզբունքորեն»,-շեշտել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment