
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը քիչ առաջ իր փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ:
Կուսակցության ներակայացուցիչների փոխանցմամբ՝ ընտրացուցակում ընդգրկված է 80 անձ: Ցուցակում ներառված են «Շանթ» կուսակցության, «Առաջ արժանապատվության» շարժման անդամները:
Հարցին, թե ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը Ավետիք Չալաբյանի «Հայաքվեի» հետ, որի հետ ի սկզբանե պատրաստվում էին մասնակցել ընտրություններին, կուսակցության նախագահ Արման Գալստյանն ասաց, որ խնդիրը ընտրացուցակներում տեղերի դասավորվածությունը չէր:
«Որոշակի հարցեր էին, որոնք պետք է համաձայնեցվեցին՝ միասնական հանդես գալու համար», – ասաց նա՝ նշելով, որ ծրագրային մոտեցումներում տարբերություններ կային:
Այսօր լրանում է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում մասնակցության համար քաղաքական ուժերի փաստաթղթերի առաջադրման վերջնաժամկետը:
Իրենց ընտրացուցակներն ավելի վաղ ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը:
Լրացվում է