ԱՄՆ ՌԾՈՒ նախարարը լքել է պաշտոնը Փիթ Հեգսեթի հետ կոնֆլիտի պատճառով. ԶԼՄ – armeniatoday.am

ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) նախարար Ջոն Ֆելանը հրաժարական է տվել Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ֆելանի պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունը հաստատել է նաև Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Պարնելը։ Նշվում է, որ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալ Հանգ Կաոն։

Axios-ի տվյալներով՝ Ֆելանը «լեզու չի գտել» Պենտագոնի ղեկավարի հետ, միևնույն ժամանակ նրան հաջողվել էր պահպանել աշխատանքային հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ։

Պարբերականի զրուցակիցը ստեղծված իրավիճակը բնութագրել է կոնֆլիկտային՝ կապված լիազորությունների ընկալման հետ։

«Ֆելանը չէր հասկանում, որ ինքը չէ գլխավորը։ Նրա աշխատանքը տրված հրամանները կատարելն էր, այլ ոչ թե այն, ինչն, իր կարծիքով, պետք է տրվեին», – մեջբերում է պարբերականը իր աղբյուրի խոսքերը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ՌԾՈՒ նախարարի հրաժարականն անսպասելի է եղել ռազմական ղեկավարության մեծ մասի համար։ Այն համալրում է այն բարձրաստիճան պաշտոնյաների շարքը, ովքեր վերջին շրջանում լքել են գործող վարչակազմը։

Leave a Comment