22 ապրիլի 2026 – 17:58 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Դելֆի քաղաքում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, քննարկել համագործակցության հարցեր: Այդ մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին»,– գրել է նա։