Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ

Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ

22 ապրիլի 2026 – 18:39 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։

Հանդիպումը կայացել է Դելֆի տնտեսական ֆորումի շրջանակում, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր՝ փոխանակելով կարծիքներ և դիտարկումներ։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Դելֆի քաղաքում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, քննարկել համագործակցության հարցեր:

Leave a Comment