Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերությունը կամրագրեն մայիսի 5-ին – Նորություններ 23.04.2026

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարելիք պետական այցի ընթացքում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մենք կունենանք Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման մեծ օրակարգ։ Ամենակարևոր կետը ռազմավարական գործընկերության մասին երկար ժամանակ քննարկվող փաստաթուղթն է։ Ի վերջո, այցի ընթացքում այն կստորագրվի»,- ասել է Կոստանյանը։

Նրա խոսքով՝ կստորագրվեն նաև մի շարք փաստաթղթեր ոլորտային համագործակցության վերաբերյալ՝ կրթությունից մինչև ռազմատեխնիկական փոխգործակցություն և արհեստական բանականություն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով Հայաստան կժամանի մայիսի 5-ին։

Leave a Comment