Կիպրոսում մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը

Կիպրոսի Հանրապետությունում, որը 2026 թվականի առաջին կեսին ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը, մեկնարկում է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Երկօրյա գագաթնաժողովը կսկսվի Այիա Նապայի նավահանգստում ԵՄ առաջնորդների համար աշխատանքային ընթրիքով։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Լառնակայում գտնվող Համատեղ որոնողական-փրկարարական կենտրոնը (JRCC) հրապարակել է նավիգացիոն խորհրդատվություն՝ հինգշաբթի օրը՝ ժամը 16:00-23:00-ը, Այիա Նապա նավահանգստի շուրջ թռիչքներից արգելված գոտի սահմանելու մասին։

Կիպրոսի տրանսպորտի նախարարությունը երկօրյա արգելք է սահմանել կղզու վրայով բոլոր անօդաչու թռչող սարքերի թռիչքների վրա։

Հանդիպման մասնակիցների անվտանգությունն ու արագ տեղաշարժն ապահովելու համար Նիկոսիայի, Լառնակայի և Ֆամագուստայի նահանգներում զգալիորեն սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Leave a Comment