ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը փակ հետախուզական ճեպազրույց կանցկացնի՝ Իրանի հետ հակամարտության ժամանակավոր հրադադարի և հարվածների հնարավոր վերսկսման վերաբերյալ անորոշության ֆոնին։
Ամերիկացի առաջնորդի ժամանակացույցի համաձայն՝ ճեպազրույցը տեղի կունենա Սպիտակ տանը տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին)։
Ապրիլի 21-ին Թրամփը հայտարարեց, որ կերկարաձգի Իրանի հետ հակամարտության հրադադարը մինչև Թեհրանի կողմից կարգավորման առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը։