
«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՌԴ իշխանությունները փակել են Վիկտոր Սողոմոնյանի՝ Հայերի միության նախագահ դառնալու թեման:
Պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ «քաղաքական հայացքներ ունեցող անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել»՝ ապաքաղաքական անձ պետք է լինի հաջորդ նախագահը, որ բոլոր թիմերի ու խմբավորումների հետ կարողանա աշխատել:
Մեզ հասած տեղեկություններով, այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը, ով իր թեկնածուն ունի եւ ուզում է նրան նստեցնել Արա Աբրահամյանի աթոռին: Ապրիլի 24-ին Եզրաս սրբազանը մեծ միջոցառում է նախաձեռնել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, ըստ լուրերի՝ այդ օրը պետք է ներկայացնի իր թեկնածուին»: