Իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է 2025թ. Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ։
40-ամյա ֆուտբոլիստն այս մրցանակին արժանացել է 14-րդ անգամ և 10-րդ անգամ անընդմեջ։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 32 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։