Գերմանական «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսը դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն, հաղորդում է գերմանական Bild-ը։
Այս մրցաշրջանի ավարտին 43-ամյա գերմանացին կարող է փոխարինել իսպանացի Ալվարո Արբելոային։ Իսպանական ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում Սեբաստիան Հյոնեսի ոճն ու հաջողությունները։
Սեբաստիան Հյոնեսի գործող պայմանագիրը «Շտուտգարտի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիսը։ Նա 2023 թվականից է գլխավորում «Շտուտգարտը», որն անցած տարի նվաճել է Գերմանիայի գավաթը։