Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատրաստ է փոխել քաշային կարգը և մենամարտել կիսաթեթև քաշային կարգում UFC չեմպիոն, Ավստրալիան ներկայացնող մակեդոնացի Ալեքսանդր Վոլկանովսկու հետ։
«Հաջորդ մենամարտը կլինի հունիսին։ Հիմա որոշվում է, թե ում հետ կմենամարտեմ։ Հնարավոր է՝ իջնեմ 66 կգ և մենամարտեմ տիտղոսի համար։
Կցանկանայի մնալ իմ քաշային կարգում, բայց կմենամարտեմ Վոլկանովսկու հետ, եթե չառաջարկեն իմ քաշային կարգում»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Home of Fight-ը։