ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժկամությամբ է վերաբերում Իրանի հետ պատերազմը վերսկսկելու գաղափարին, բայց բաց է նման սցենարի համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթը տեղեկացել է, որ ամերիկացի առաջնորդն իր օգնականների հետ քննարկում է Իրանի դեմ ապագա գործողությունների տարբերակները։ Թերթի տվյալներով՝ Թրամփը Իրանին մի քանի օր է տալիս խաղաղության ծրագիր մշակելու համար։
Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ժամկետ չի սահմանել հրադադարի երկարաձգման համար։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը ժամանակավոր հրադադար էին կնքել, սակայն խաղաղ բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։ Հրադադարի ժամկետը լրացել է ապրիլի 21-ին, և Թրամփն այն երկարաձգել է նույն օրը։
