Տասից ավելի երկրներ խնդրել են Միացյալ Նահանգներին երկարաձգել ռուսական նավթ գնելու ժամանակավոր թույլտվությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը այս մասին հայտարարել է Սենատում։
«Ամենախոցելի և ամենաաղքատ 10-ից ավելի երկրների ներկայացուցիչներ դիմել են ինձ՝ խնդրելով 30 օրով երկարաձգել պատժամիջոցների մեղմացումը», – ասել է նա։
Բեսենթի խոսքով՝ խնդրանքները ներկայացվել են ֆինանսների նախարարների կողմից՝ անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպումների ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: